ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐՈՎ - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐՈՎ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐՈՎ

<<Դպրոց կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության, ԿԱՍ ՀԿ -ի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացված <<Ազգային հպարտություն>> ծրագիրն հասավ իր հաղթական ավարտին, որի նպատակն էր նպաստել   դեռահասների շրջանում ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը: Ծրագիրն ամփոփվեց հուլիսի 4-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ մրցանակաբաշխությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Կ. Պողոսյանը, Մշակույթի փոխնախարար Ա. Պողոսյանը, այլ հյուրեր:
Այդ ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում հայտարված <<Ես հպարտ եմ, որ...>> խորագրով պաստառների մրցույթում 10 օրվա լարված և անզիջում քվեարկության արդյունքում Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցը գրավեց II մրցանակային պատվավոր տեղը և արժանացավ խրախուսական մրցանակի: Մրցանակաբաշխությանը ներկա էին դպրոցի տնօրեն Լ. Դանիելյանը, փոխտնօրեն Ա. Պետրոսյանը, դասղեկ Հ. Գյանջումյանը և VIII դասարանի աշակերտներ: Ցուցասրահում տեղադրված բազմաթիվ և բազմաբովանդակ պաստառների շարքում բոլորի ուշադրությանը և հավանությանն արժանացավ մեր դպրոցի պաստառը, որը յուրօրինակ էր իր բնույթով, նրբաճաշակ գույներով, հատկապես իր խորագրով՝ <<Ես հպարտ եմ հայոց մայրերով>>: Իսկ աշակերտների գրագետ, միասնական և խորը մեկնաբանությունը հիացրել էր ներկաներին:
Այո՛, մենք հպարտ ենք, որ հայ ենք, իսկ առավել հպարտ ենք մեր հայոց մայրերով:


 
Copyright © School-155
Back to content | Back to main menu