Անվանակոչություն - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Անվանակոչություն

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 թվականի մայիսի 25-ին մեր դպրոցի պատմության էջը համալրվեց նշանակալի իրադարձությամբ: Դպրոցը կոչվեց բանաստեղծ, հրապարակախոս, լեզվաբան Լևոն Միրիջանյանի անունով: Հանդիսությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ս.Աչոյանը, գրողների միության նախագահ Լ.Անանյանը, սփյուռքահայ գրող Հ.Մարգարյանը, բանաստեղծ Լ.Դուրյանը, «Սփյուռք» կենտրոնի տնօրեն Ս.Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ Հ.Նաղդալյանը, Գ.Սահակյանը, պատվավոր այլ հյուրեր: Ներկա էր նաև Լ.Միրիջանյանի այրին` Ս.Միրիջանյանը, որը խնամքով ու հոգատարությամբ պահպանել և մեզ է հասցրել Միրիջանյանի թողած արժեքավոր գործերը: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Լ.Դանիելյանը: Նա արժևորեց Լ.Միրիջանյանի թողած գրական համեստ ժառանգությունը, նրա բարի ավանդները: Հավաստիացրեց, որ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և աշակերտական կազմը հավատարիմ կլինեն են նրա պատգամներին, և կրթօջախում մշտապես կթևածի միրիջանյանական հայաշունչ հոգին: Բանաստեղծի գրական ուրույն աշխարհը ըստ արժանվույն ներկայացրին դպրոցի մի խումբ շնորհաշատ աշակերտներ:

 
Copyright © School-155
Back to content | Back to main menu