<<Անուշ>> - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

<<Անուշ>>

ԳԼԽԱՎՈՐ

<< Անուշ >>


<<Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուզապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և ներկայինն է, և գալիքինը>>:
                                                                                                                                                       Լև Օզերով

Այս խոսքերի վառ ապացույցն է ապրիլի 17-ին Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում՝  տեղի ունեցած Հ. Թումանյանի <<Անուշ>> պոեմի  բեմադրությունը: Միջոցառումը կազմակերպել էր մասնագիտացված աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանը,  ուսուցչուհիներ՝ Ա. Հակոբյանի և Ա. Սմբատյանի օգնությամբ: Աշակերտների խաղը ցնցեց բոլորին: Կարծես դերասանական մի աստղաբույլ էր հավաքվել: Բեմականացման ընթացքում աշակերտները կարողացան դահլիճին հաղորդել թումանյանական շունչը և հուզել բոլորին: Դահլիճում ներկա էին ազգային ժողովի պատգամավոր, դպրոց կենտրոնների միության նախագահ Ռ. Մուրադյանը, Աջափնյակ վարչական տարածքի կրթության բաժնի պետ Գ. Խարբուրդյանը և տարբեր դպրոցների տնօրեններ: Միջոցառման վերջում հյուրերը արտահայտեցին իրենց կարծիքներն ու տպավորությունները:


 
Copyright © School-155
Back to content | Back to main menu