Ուսումնահետազոտական գիտաժողով - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Ուսումնահետազոտական գիտաժողով

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում 2019թ.-ի ապրիլի 13-ին տնօրեն Ն. Մանվելյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ անցկացվեց ՈՒՀԳ (ուսումնահետազոտական գիտաժողով)` նվիրված բնագիտական առարկաներին, նրանց հիմնախնդիրներին:
Գիտաժողովին արձագանքել էին և մեծ սիրով մասնակցել ՀՀ վաստակավոր մանկավարժ, Մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊԲՀ Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ՝ Լիդա Սահակյանը, Երևանի հանրակրթական տարբեր դպրոցների բնագետներ, Գյումրու <<Ֆոտոն>>, Վանաձորի <<Էվրիկա>> ավագ դպրոցների մանկավարժները:
Մանկավարժները հանդես եկան իրենց գիտական ելույթներով` նվիրված տարբեր թեմաների: Գիտաժողովն անցավ շատ հետաքրքիր, ջերմ և հաճելի մթնոլորտում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն իր ներկայությամբ ոչ միայն պատվեց, այլև ողջունեց Ն. Մանվելյանի նախաձեռնությունը և հույս հայտնեց` այն շարունակական կլինի:

 
Copyright © School-155
Back to content | Back to main menu