Լավագույն ուսուցիչ - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Լավագույն ուսուցիչ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ԿԳ նախարարության հետ համագործակցաբար իրականացվող «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017թ. մրցանակաբաշխությունը, որտեղ լավագույն դասվար ճանաչվեց Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի դասվար Թամարա Միրզոյանը:
Հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում Վեհափառ Հայրապետի և ԿԳ նախարար տիար Լևոն Մկրտչյանի կողմից պարգևատրվեցին լավագույնները:
 Շնորհավորու՛մ ենք սիրելի տիկին Միրզոյանին բարձր կոչումը ստանալու առթիվ:

                                                                                                                       12 դեկտեմբերի 2017 թ.

 
Copyright © School-155
Back to content | Back to main menu