Առաջին մրցանակ - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Առաջին մրցանակ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017թ. սեպտեմբերի 28-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացված «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագիրը: Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը, Կալիֆորնիայում գործող «Հետազոտություն, ուսումնասիրություն և պլանավորում Հայաստանի համար» ինստիտուտի ղեկավար Հակոբ Փանոսյանը, գրականագետ-մատենագետ, Հայաստանի գրողների միության անդամ Հովսեփ Նալբանդյանը,Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Գեղարքունիքի մարզի կրթության վարչության պետ Գարիկ Բադալյանը, Տավուշի մարզի կրթության վարչության պետ Կարեն Նազարյանը, Արմավիրի մարզի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը, ՀՀ տարբեր մարզերի մարզպետարանների ներկայացուցիչներ, կրթության ոլորտի այլ պատասխանատուներ, ՀՀ բոլոր մարզերից ծրագրին մասնակից դպրոցների մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ: Յուրաքանչյուր մասնակից դպրոցից հրավիրվել էին նաև պաստառների պատրաստման աշխատանքներին մասնակից աշակերտները, ովքեր մեծ ոգևորությամբ մեկնաբանում էին իրենց աշխատանքները, ներկայացնում էին, որ աշխատանքային ընթացքը շատ հետաքրքիր է եղել, քանի որ հնարավորություն են ունեցել նոր բացահայտումներ անել իրենց կողմից հայտնի հերոսներից, ինչպես նաև ճանաչել նոր հերոսների, որոնց նախկինում չեն ճանաչել կամ բավականաչափ տեղեկատվության չեն տիրապետել: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր մարզերի մասնակից դպրոցներին` նշելով, որ շատ կարևոր է ազգային մշակույթի արժևորումն ու գնահատումը սերմանել հատկապես դեռահասների շրջանում, որոնց մոտ արժեքային համակարգը դեռ ձևավորման փուլում է: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Բազմաթիվ աշակերտներ փաստեցին, որ պաստառների նախապատրաստական և կազմման փուլում նրանք ավելի խորությամբ են ընկալել հայկական խորհրդանիշերի էությունն ու նշանակությունը, ինչը նպաստել է նրանց նոր գիտելիքների ձեռքբերմանը, հայկական խորհրդանշանների ճանաչողությանը, նրանց արժևորմանն ու մեծարմանը: Քվեարկության արդյունքում ընտրված առավելագույն ձայներ հավաքած 36 լավագույն պաստառներ ներկայացնող դպրոցները պարգևատրվեցին մրցանակներով:
Մասնակցեցինք «Դպրոց-կենտրոնների միության» կողմից կազմակերպված «Հայ զինվոր» խորագրով պաստառների մրցույթին, որի համար ստացանք խրախուսական պատվոգիր:


         

 
Copyright © School-155
Back to content | Back to main menu