Գիրք նվիրելու միջազգային օր - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Գիրք նվիրելու միջազգային օր

ԳԼԽԱՎՈՐ

Չի կարելի խարդախությամբ և խաբեությամբ  իրականացնել  երազանքներն ու ցանկությունները՝
ինչքան էլ վեհ ու նվիրական լինեն դրանք:
Փետրվարի 20-ին  «Մտքերի  տարափ» խորագիրը կրող  ընթերցանության  մրցույթի  հերթական  

հանդիպումն էր: V դասարանցիների  հյուրը  գրող Ռուբեն  Մարուխյանն էր:  Հանդիպումը  շատ
ուսանելի  էր և հետաքրքիր:
Երեխաները  կարդացել  էին  Ռ.  Մարուխյանի  «Չիկարելիի  արկածները»  գիրքը  և

կատարել  էին  հետազոտական  աշխատանքներ:  Սաներն  առաջարկեցին բնապահպանական
խնդիրների  լուծման  իրենց  յուրօրինակ  տարբերակները:
Հանդիպումը  վարում էր  ուսումնական  աշխատանքների գծով  փոխտնօրեն,  

հայոց  լեզվի  ուսուցիչ   Ժաննա  Հարությունյանը:


Փետրվարի  20-ին  Հովհաննես  Թումանյանի  ծննդյան  տարեդարձի կապակցությամբ  և  
գիրք նվիրելու օրվա առթիվ I է  դասարանը դասվար Ա. Հարությունյանի  հետ  միասին  
կազմակերպել  էին  դաս-վիկտորինա:
Դասն անցավ  թումանյանական  մթնոլորտում;  Այն  փոքրիկների  համար  

առիթ  դարձավ  մեկ անգամ ևս  հանդիպելու  մեծն  Թումանյանի  հեքիաթների  սիրելի  հերոսներին:


 
Copyright © School-155
Back to content | Back to main menu