Այցելություն Եռաբլուր - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Այցելություն Եռաբլուր

ԳԼԽԱՎՈՐ

<<Մահ ոչ իմացեալ մահ է,
Մահ իմացեալ` անմահություն ...>>
Այս խորագիրն էր կրում արիության դասը, որն այս անգամ անցկացվեց Եռաբլուրում դպրոցի 7 և 8-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:
Հայ քաջորդիների հիշատակն ամբողջացնող հուշակոթողի մոտ աշակերտները արտասանեցին <<Հայր մեր>>-ը` ոգեկոչելով բոլոր նահատակ հերոսներին:
Այնուհետև այցելեցին Վ. Սարգսյանի , Մոնթե Մելքոնյանի, դպրոցի շրջանավարտ ազատամարտիկ Յուրա Գևորգյանի շիրիմներին, ասմունքեցին, երդվեցին հավատարիմ լինել նրանց պատգամներին:
Վերջում եղան նաև Արցախյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների թարմ շիրիմների մոտ, ծաղիկներ դրեցին` հարգելով նրանց հիշատակը:
Արիության միասնական դասն ամփոփվեց եկեղեցում` <<Տեր ողորմեա>> երգի կատարմամբ:


 
Copyright © School-155
Back to content | Back to main menu