<<Չգրված նամակներ>> - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

<<Չգրված նամակներ>>

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացրեց 9-րդ  ա դասարանը:  
Կազմակերպիչ,  դասղեկ Ա. Սարգսյան
Միջոցառում  <<Չգրված նամակներ>>,  բոլոր նրանց, ում   համար  թանկ  է Հայոց  բանակը:  
Այն պահից սկսած,  երբ երկրագնդի  վրա հայտնվեցին  առաջին մարդիկ,  պայքարի  միջոցով  իրենց  հարցերը  լուծելու  միջոցը ուղեկցում է  նրանց մինչև օրս:  Բոլորովին կարևոր չէ, թե այդ պայքարը ովքեր են մղում` նախամարդիկ, բարբարոս ցեղերը,  խաչակիրները, թե տեխնիկայի վերջին  խոսքով զինված զինվորները, այդ ամենն ունի մի անուն`  պատերազմ:
Պատերազմ  նշանակում է  արյուն, մարդկային զոհված կյանքեր, մոր  արցունքներ, չծնված  երեխաներ, չիրականացած երազանքներ:  Պատերազմ նշանակում է  ավերված քաղաքներ, մարած օջախներ,  թափառական  մարդկանց  խմբեր, խմբեր,  խմբեր…
Սակայն  կա պատերազմից ոչ պակաս սարսափելի երևույթ.   Դա չհայտարարված  պատերազմն է,  երբ  դու ապրում ես, աշխատում, շրջապատդ նույնպես  և,  թվում է խաղաղություն է ամենուր:
Բայց  ոչ,  քեզանից ոչ շատ  հեռու սուլում են գնդակները,  զոհվում են մարդիկ, այրիանում են կանայք,  որբանում են  երեխաները, խելագարվում են  որդեկորույս մայրերը:   Դա աներևույթ  պատերազմն է,  որ արդեն  մի քանի տարի  մղում են մեր զավակները, քաջարի հայորդիները  <<խաղաղ պատերազմի >>  աներևույթ  ճակատում:


 
Copyright © School-155
Back to content | Back to main menu