<<Կոչեմ ապրողաց>> - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

<<Կոչեմ ապրողաց>>

<<Կոչեմ ապրողաց>>  
Այսօր՝ ապրիլի  14-ին   մեկնարկեց Մեծ  Եղեռնի  100 ամյա տարելիցին նվիրված
դպրոցական երթը, որը կրում էր <<Կոչեմ ապրողաց>>  խորագիրը:
Երթի նպատակն էր միանալ համայն հայության կոչին.  <<Հիշում եմ և պահանջում>>:
Իբրեև երթի նշանաբան՝ դպրոցի հրապարակում  հնչեցին Անատոլ Ֆրանսի հայտնի  խոսքերը.  
<<Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը,
որ դեռ  նրան սնում է, թանկագին արյուն է, որից  ծնվել է մի  հերոսական սերունդ:
Մի ժողովուրդ, որ չի ցանկանում մեռնել, չի մեռնում>>:
Երթը ավարտվեց Եղեռնի հուշահամալիրի մոտ, որտեղ աշակերտները հանդես եկան փոքրիկ
միջոցառմամբ, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ՝  իրենց հարգանքի տուրքը մատուցելով
միլիոնավոր  անմեղ զոհերի հիշատակին:



 
Copyright © School-155
Back to content | Back to main menu