Գիտե՞նք արդյոք ֆիզիկա - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Գիտե՞նք արդյոք ֆիզիկա

ԳԼԽԱՎՈՐ

<<Գիտե՞նք  արդյոք  ֆիզիկա>>



Ամփոփվում  է  ֆիզմաթ միամսյակը:
Փետրվարի 17-ին մեկնարկվեց  <<Գիտե՞նք  արդյոք  ֆիզիկա>>   խորագրով  վիկտորինան, որտեղ մասնակցում  էին  VIIա,VIIբ  և VIIգ դասարանները: Աշակերտների  ակտիվ  և  մարտական  մրցակցությունը  ոգևորեց դահլիճում  գտնվող  երկրպագուներին:    Վիկտորինան  կազմված  էր 4 փուլից: Հարցերը  տրվում  էին  էլեկտրոնային  տարբերակով:  Վերջնական  արդյունքներն  ամփոփելուց  առաջ  հարցեր  տրվեցին  նաև  երկրպագուներին:  Յուրաքանչյուր  ճիշտ  պատասխան գնահատվեց  1  միավոր և  տրվեց  համապատասխան  դասարանին: Վիկտորինան  օգնեց  ևս  մեկ  անգամ  հիշել, որ  ֆիզիկան  ամենուր  է և  աշակերտները  ուղղակի  պարտավոր  են  իմանալ  ֆիզիկան  և  նրա  օրենքները: Առաջին  տեղ  գրավեց  <<Կորյուններ>> թիմը՝ VIIա դասարանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց VIIգ դասարանը՝<<Շանթ>> թիմը  և  երորրդ  տեղը՝VIIIբ դասարան <<Ֆիզիկոսներ>> թիմը: Բոլոր  թիմերը  արժանացան  պատվոգրերի:



Փետրարի  18-ին  VIIգ  դասարանը  <<Թվերի  աշխարհ>>  միջոցառմամբ  ավարտեց  ֆիզմաթ  մեթոդ  միավորման  միամսյակը:  Միջոցառման  վերջում   ամփոփվեցին  առարկայական  վիկտորինաները  և  լավագույն  աշակերտները  պարգևատրվեցին  խրախուսական  մրցանակներով:

 
Copyright © School-155
Back to content | Back to main menu