Շքերթ նվիրված անկախության 22_րդ ամյակին - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Շքերթ նվիրված անկախության 22_րդ ամյակին

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շքերթ  նվիրված    անկախության  22_րդ  ամյակին

Հազար    շեփոր    հնչե՛ն  թող  այս  առավոտ,
Հազար    թմբուկ  հնչե՛ն   թող  այս   առավոտ,
Լույս
ի    հեղեղ,     լույսի   տոն  է,   խնդություն,
Հազար    շեփոր    հնչե՛ն   թող  այս   առավոտ:
                                                                      Գ.  Սարյան



Սեպտեմբերի  28-ին    Լ.  Միրիջանյանի   անվան  հ.155  հիմնական   դպրոցում   մեկնարկեց   ամենամյա   հաշվետու   շքերթը:   Շքերթին   ներկա   էր   դպրոցի   ողջ   անձնակազմը:   I-ին  դասարանցիները՝   եռագույն   թիկնոցներ  հագած,  դիմավորում  էին    II-IX_րդ դասարանցիներին,   որոնք   ներկայանում  էին  իրենց   նշանաբաններով    և  հաշվետվությամբ:

Պատվոգրերով   պարգևատրվեցին   լավագույն   ուսուցիչները,  լավագույն  դասարանները  և   շնորհալի  աշակերտները:  Դպրոցի  լավագույն  աշակերտները    արժանացան  հատուկ   մրցանակների՝  պարգևատրվելով   պատվոգրերով   և   Լ. Միրիջանյանի  անվան   կրթաթոշակով:
Շքերթին   խրոխտ   քայլերով   ներկայացան   դպրոցի  մեդալակիր  աշակերտները,  որոնք  բազում   հաջողությունների   էին  հասել   արտադպրոցական  տարբեր  միջոցառումների  ժամանակ:
Պատվով   և  հպարտորեն  հրապարակ  բերվեց  Հ Հ   եռագույն  դրոշը, աշակերտները  կատարեցին  հիմնը  և  երկինք   բարձրացան   եռագույն   փուչիկները:  Աշակերտների  ուրախությունն  անսահման  էր:  
Տոնական  օրը   ավարտվեց  տիկին  Լ.  Դանիելյանի  շնորհակալակն խոսքով,  իսկ  տոնական   տրամադրությունը   շարունակվում   էր   ամբողջ  օրվա   ընթացքում:

 
Copyright © School-155
Back to content | Back to main menu