Բարի՛ երթ ձեզ, սիրելի աշակերտներ - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Բարի՛ երթ ձեզ, սիրելի աշակերտներ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարի՛ երթ ձեզ, սիրելի աշակերտներ

Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում մայիսի 23-ին, ժամը 09:00-ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթական վարչության բաժնի մասնագետ Արմինե Գաբրելիանը, դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանի և ուսուցչակ անձնակազմի հետ շնորհավորեցին IX դասարանցիներին հիմնական դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթեցին կանաչ ճանապարհ՝ ընթերցելով քաղաքապետ Տ. Մարգարյանի ուղերցը:
Կյանքում լինում են պահեր, երբ հուզմունքն ու խինդը միախառնվում են: Այսօր վերջին զանգը ազդարարում է կյանքի մի հատվածի ավարտ, որը անվանում ենք ուսումնառության տարիներ, լուսավոր ու հիշարժան օրեր:
Մեր դպրոցի միջանցքներում հաճախ են լսվել ձե ր հնչուն ծիծաղը, իսկ ձեր պայծառ հայացքներում միշտ վառ է եղել ապագայի երազը:
Այսօր հպարտությամբ կյանքի մեծ դարբնոց ենք ուղարկում ձեզ և ցանկանում, որ բարությունն ու հաջողությունը ձեր անդավաճան ուղեկիցը լինեն:
Բարի՛ երթ ձեզ, սիրելի աշակերտներ:


 
Copyright © School-155
Back to content | Back to main menu